ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակցել է ԲԴԽ նիստին, որից հետո պատասխանել է Հանրային հեռուստաընկերության լրագրողին

07.07.2021


Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել է նիստ և քննել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:

Հարցի քննությանը մասնակցել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրելով միջնորդության հիմքերի վերաբերյալ մանրամասներ:

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ ԲԴԽ նիստի մասնակցության և Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցը կայքի տեսանյութեր բաժնում է: