ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ինչպես լրացնել բարեվարքության հարցաթերթիկը

26.05.2020


 

Հարցաթերթիկի էլեկտրոնային ձևաչափով լրացման ենթակա տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ։

 

Հարցաթերթիկը բաղկացած է

  1. Անձնական տվյալներ,
  2. Կրթության, աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ,
  3.  Փոխկապակցված պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկություններ,
  4. Քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ տեղեկություններ,
  5. Գույքային դրություն բաժիններից։
     

Հարցաթերթիկն անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ

1 Յուրաքանչյուր բաժնի հարցերի դաշտում՝ ձախ կողմում, գտնվող «ավելացնել» կոճակի միջոցով ավելացնել նոր սյուն և լրացնել Ձեզ վերաբերելի հարցի պատասխանը։ Մի քանի պատասխանի առկայության դեպքում նույն կոճակի միջոցով կարող եք համապատասխանաբար ավելացնել մի քանի սյուն։ Նույն սկզբունքով պատասխանը սխալ լինելու դեպքում կամ հեռացնելու համար անհրաժեշտ է սեղմել «ջնջել» կոճակը։

2Այն հարցերը, որոնք Ձեզ վերաբերելի չեն կամ Դուք այդ հարցերի պատասխանները չունեք, պետք չէ սյուն ավելացնել կամ ինչ-որ բան լրացնել։ Այդ հատվածները խնդրում ենք թողնել առանց լրացնելու։

3 Հարցաթերթիկն ամբողջությամբ լրացնելուց հետո անրաժեշտ է սեղմել «ստուգել լրացման ամբողջականությունը» կոճակը։ Նոր բացվող պատուհանը Ձեզ կհուշի և կարմիրով կընդգծի այն հարցերը, որոնք չեն լրացվել։ Դուք կարող եք ետ վերադառնալ համապատասխան բաժնի համապատասխան հարցին և շտկել բացթողումը կամ լրացնել չլրացված դաշտը։

4Հարցաթերթիկը լրացնելուց, տվյալների և լրացման ենթակա դաշտերի ամբողջականությունը ստուգելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Արտահանել PDF» կոճակը։

5Համակարգն ավտոմատ կերպով ամբողջականացնում է Ձեր լրացրած հարցերի պատասխանները PDF ձևաչափով, անհրաժեշտ է այդ տարբերակը տպել, ստորագրել ուրաքանչյուր էջի տակ և տպված տարբերակը ներկայացնել ՀՀ Գլխավոր դատախազություն։ 

Ամբողջականացված PDF փաստաթղթում տառաչափը հնարավոր է ավելի փոքր լինի՝ կախված լրացված դաշտերի քանակից։ Դուք այդ ձևաչափը ինքնուրույն փոխելու կարիք չունեք, անհրաժեշտ է ստորագրել հենց այդ տարբերակի վրա, քանի որ տվյալները ստացվում են նաև էլեկտրոնային տարբերակով։ 

Լրացված հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը Excel  ձևաչափով պահպանվում է Ձեր համակարգչում, անհրաժեշտ է այն էլեկտրոնային փոստով ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն cv@prosecutor.am էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև integrity@cpcarmenia.am էլեկտրոնային հասցեով կամ էլեկտրոնային կրիչով մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն։

Հարցաթերթիկի լրացման հետ կապված հարցերի դեպքում զանգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 59-02-44, 010 59-02-45 կամ ուղարկել նամակ info@cpcarmenia.am հասցեին։