ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը հանդիպել է ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարին

03.03.2020


 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ, դեսպանի պաշտոնակատար Քրիստոֆեր Սմիթին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանին:
Ողջունելով հյուրերին` Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է Հանձնաժողովի առաքելությունը, առաջանահերթությունները, իրականացված
աշխատանքը և առաջիկա հանձնառությունները:
ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Սմիթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ կոռուպցիայի կանխարգելումն ամբողջ աշխարհում կարևոր մարտահրավերների շարքում է: Նա պատրաստակամություն է հայտնել իր մանդատի շրջանակներում աջակցել Հանձնաժողովին փորձի փոխանակման և խորհրդատվական բնույթի հարցերում: