ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հանդիպել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը

30.03.2016

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2016 թվականի մարտի 30-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա Դե Սիլվան, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, փորձագետ Սեդա Փահլավունին, ինչպես նաև Հայաստանի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրի շրջանակներում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացրած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախատեսվող երրորդ ծրագրի շրջանակներում համագործակցության ուղղություններն ու հնարավորությունը:
Միգարա Դե Սիլվան, բարձր գնահատելով իրականացված աշխատանքները, կարևորել է հետագա համագործակցությունը և աջակցության պատրաստակամություն հայտնել: