ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայաստանում տեղի կունենա «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով միջազգային խորհրդաժողով

19.01.2016

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ, կազմակերպում է «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով միջազգային խորհրդաժողով, որը տեղի կունենա 2016 թվականի հունվարի 25-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Միջոցառման նպատակն է քննարկել Հայաստանի պետական կառավարման համակարգում, ինչպես նաև Եվրոպական կառույցներում պաշտոնատար անձանց բարեխղճությանը ներկայացվող պահանջները, դրանց կիրառման խնդիրներն ու լավագույն փորձը: Խորհրդաժողովին ելույթով հանդես կգան Եվրոպական Հանձնաժողովի Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի, Մայնցի Յոհանես Գութենբերգի համալսարանի, Ավստրիայի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի, Քրիսթիան Միխելսենի համալսարանի U4 հակակոռուպցիոն կենտրոնի, ինչպես նաև Սիմենս գերմանական կազմակերպության պաշտոնյաներ և ներկայացուցիչներ (տես օրակարգը):