ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն անցկացրել է իր առաջին նիստը

03.08.2015

2015 թվականի հուլիսի 29-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, որին մասնակցել է խորհրդի անդամ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգին առնչվող հարցեր:
Սիրանուշ Սահակյանը նիստի ժամանակ հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է հայտարարագրման գործընթացը կանոնակարգող նորմերի պահանջները չկատարելու համար պատասխանատվության միջոցների սահմանման և կիրառման հարցերին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրման պարտականության պատշաճ կատարումը Հայաստանում խթանելու հնարավոր լուծումներից բացի, Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է նաև հայտարարագրման օրենսդրության խախտման համար գործող պատասխանատվության միջազգային համակարգերը, այդ թվում՝ խախտումները քննող, դրանց համար պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինների գործառույթները և կիրառվող պատասխանատվության տեսակները, որոնք կարող են ուսանելի լինել Հայաստանում հայտարարագրման համակարգը զարգացնելու գործում: