ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կնքել են համագործակցության հուշագիր

15.05.2015


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մայիսի 15-ին կնքել են համագործակցության հուշագիր, որին հաջորդել է Հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի ճեպազրույցը միջոցառմանը ներկա լրագրողների հետ:
Սույն հուշագրի ստորագրումը կապահովի ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և իրավաբանական անձանց գրանցման պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյաններից տվյալների տրամադրումը Հանձնաժողովին: Արդյունքում Հանձնաժողովը հնարավորություն կունենա ստուգելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերում ներառված տվյալների հավաստիությունը, ինչպես նաև այդ տվյալների հիման վրա բացահայտելու էթիկայի խախտումների և շահերի բախման դեպքեր:
Ի թիվս այլ նախաձեռնությունների, Հանձնաժողովը հանդես է եկել նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկությամբ, որը կնախապատրաստի ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների իրականացման ճանապարհային քարտեզ: Հարկ է նշել, որ ճանապարհային քարտեզը կներառի նաև Հանձնաժողովի գործառույթներին և կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող պարտավորությունների ու նախապայմանների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մշակում: Ներկայումս հանձնաժողովի ձևավորման աշխատանքներն ընթացքի մեջ են: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոցառմանը ներկա լրագրողների հետ Սիրանուշ Սահակյանի ճեպազրույցի սղագրությունը: 

Բեռնել ճեպազրույցը