ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների շրջանակն ընդլայնվել է

20.02.2015

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է, որ սույն թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով ընդլայնվել է հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների շրջանակը: Որոշման նախագիծը մշակել է Հանձնաժողովը, որի նպատակն է հայտարարագրերի համակարգի թափանցիկության բարձրացումը՝ գործարքների վերաբերյալ տվյալները հասարակությանը հասանելի դարձնելու միջոցով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրերը կհրապարակայնացնի սահմանված առավել թափանցիկ ձևաչափին համապատասխան՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո (պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը): Հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերը ներկայումս գտնվում են նույնականացման փուլում: