ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները մասնակցել են Արևելյան Գործընկերության և Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպված տարածաշրջանային սեմինարին

04.06.2014

 2014 թվականի մայիսի 28-ից 29-ը Արևելյան Գործընկերության և Եվրոպայի Խորհրդի «Լավ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ակտիվների հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ տարածաշրջանային սեմինար Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, որի նպատակն էր միջազգային փորձագետների և Արևելյան Գործընկերության 6 երկրների՝ հայտարարգրերի ոլորտի 27 մասնագետների մասնակցությամբ՝ հայտարարագրերի վերլուծության ու դրանց տվյալների հավաստման առկա մեթոդների, տեղեկատվության ու փորձի փոխանակումը: (տես սեմինարի հաշվետվությունը)