ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանդիպում Արևելյան գործընկերության և Եվրոպայի խորհրդի փորձագետների խմբի հետ

22.11.2012

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2012 թվականի նոյեմբերի 22-ին ընդունել է Արևելյան գործընկերության և Եվրոպայի խորհրդի «Լավ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած միջազգային փորձագետների խմբին: Հանդիպման ժամանակ քննարկվել է փորձագիտական խմբի կողմից պատրաստված «Պետական ծառայողների ֆինանսական վերահսկողություն (Եկամուտների և ակտիվների հայտարարագրեր)» թեմայով ուսումնասիրությունը, որը նվիրված էր Հայաստանի հանրային ծառայողների ակտիվների հայտարարագրման համակարգին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ տվյալ ուսումնասիրության քննարկումների արդյունքում, միջազգային փորձագետների հետ համատեղ, որոշվել է ընդլայնել ակտիվների հայտարարագրերի համակարգի զարգացմանն ուղղված համագործակցությունը: Համագործակցության արդյունքները կներառեն նաև հայտարարագրերին առնչվող ընթացակարգերի բարելավման առաջարկներ և հայտարարագրերի վերլուծության ուղեցույց, որոնք կնպաստեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացմանը: