ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Իրազեկում

14.01.2022


Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների համապատասխան մասնագիտացման առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության գործընթացում միջազգային փորձագետներ ներգրավելու նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացվել Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության կողմից (IDLO), ինչի արդյունքում գործընթացում ներգրավվելու է միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն: